Թուրքիան մտադիր է անվտանգության գոտի ստեղծել
Անկարան մտադիր է Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ և Էլ-Բաբ քաղաքները ազատագրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից՝ այնտեղ ստեղծելով անվտանգության գոտի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ «Մենք միշտ ընդգծում ենք՝ առանց ցամաքային օպերացիայի մենք չենք կարող պայքարել ԴԱԻՇ-ի դեմ։ Մեր նպատակն է ահաբեկիչներից ազատագրել Մանբիջը, իսկ հետո Էլ-Բաբը՝ այնտեղ ստեղծելով անվտանգության գոտի»,- ասել է Չավուշօղլուն CNN-ին տված հարցազրույցում։
