Պուտինը կրճատումներ է արել
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՆԳ նախարարության կենտրոնական ապարատումկրճատումներ կատարելու մասին։ Աշխատանքից հեռացվել է 761 մարդ; Հրամանագիրը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից։ Պարզաբանում չի արվում, թե ինչի հետ են կապված կադրային փոփոխությունները ՌԴ ՆԳՆ-ում։
