ՔՊ վարչության անդամ, մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ,անդրադարձավ սեպտեմբերի 18-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին և հայտարարեց,որ չնայած, ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ընտրություններում, սակայն այնպես չի, որ իշխանությունն ընտրախախտումներ կատարելու որեւէ փորձ չի կատարել:Սիմոնյանը հիշեցրեց, որ իրենք մասնակցել են 3 համայնքի ընտրություններում՝ Ոսկեվազ, Իրինդ եւ Նոր Կյանք, կարողացել են հաղթել Նոր Կյանքում:
« Իմ հաջողությունը պայմանավորում է թիմի աշխատանքով:Երբ Նոր կյանքում որոշվեց տարածքային կառույց հիմնել, խորհրդի նախագահ ես ընտրվեցի, որոշում կայացվեց, որ պետք է առաջադրվենք առաջիկա ՏԻՄ ընտրություններին տեղում աշխատեց ուժեղ թիմ, որը կազմեց ծրագիր՝ վերհանելով բոլոր խնդիրները»,-հայտարարեց Նոր կյանքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանը:
«Մենք ասում էինք ոչ թե եկեք մեզ ընտրենք ու մեր ծրագիրը, այլ հիմնական շեշտն այն էր, որ ձեր քվեն պահելու ենք, ոչ ոք չի կարող իմանալ ձեր քվեարկությունը, այն լինելու է գաղտնի»,-մանրամասնեց Սարգսյանն իրենց քարոզարշավի աշխատանքները:
Նոր կյանքում ՔՊ-ն կիրառեց Հրազդանի ընտրությունների փորձը.«Այստեղ հաջողվեց, որովհետեւ գումար բաժանելը չեղավ, ինչպես Հրազդանում»,-ասաց Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ Նոր կյանքի հաջողությունները կգրանցվեն նաեւ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրություններում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը