Եգիպտոսում կործանված A321 օդանավում ռումբ տեղադրած ահաբեկչի ինքնությունը պարզվել է
Ինչպես հայտնում է ntv.ru-ն, Եգիպտոսի իրավապահ մարմինները ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության արդյունքում պարզել են Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավում ռումբ տեղադրած ահաբեկչի ու նրա հանցակիցների ինքնությունը: Հետախուզում է հայտարարվել 6 մարդու նկատմամբ, որոնցից մեկը A321 ինքնաթիռում ռումբը տեղադրած անձն է: Ըստ առկա տվյալների՝ ահաբեկչության իրականացումից կարճ ժամանակ անց նա լքել է Եգիպտոսը։ Նա նոր էր ընդունվել օդանավակայանում աշխատանքի։ Վերջին անգամ նրան տեսել են Թուրքիայում։
