Հյուսիսային Կորեան անցկացրել է հերթական հզոր հրթիռային շարժիչի փորձարկումը
Հյուսիսային Կորեան նոր գերարագ հրթիռային շարժիչի ցամաքային փորձարկումներ է իրականացրել, հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։ Հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալության տվյալներով՝ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընն այցելել է Sohae տիեզերական կենտրոն, որտեղ տեղի է ունեցել փորձարկումը։ Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան կարող է թողարկել 20 միջուկային պայթուցիկ՝ մինչև տարվա վերջ:
