Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեք Ենիգոմշյանի գործով էսօր Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության էի։ Ալեքին զանգել էի, ուզում են պարզել, թե ինչու եմ զանգել։ Քննիչ Բեգլարյանը ինչպես կարգն է իմ իրավունքները ներկայացրեց։ Կարճ ներկայացնեմ ինչ եղավ էնտեղ։ Հարցրեց, որտեղից գիտեմ Ալեքին, ասում եմ ընկերներ ենք, վաղուց գիտենք իրար։ Ասում է՝ ՊՊԾ գունդը գրաված տղերքից ում գիտես, ասում եմ մի քանիսին գիտեմ Ղարաբաղից։ Հետո հարցնում է՝ ՊՊԾ գունդը գրավելու մասին տեղեկություն ունեի՞։ Ասում եմ՝ ոչ։ Հետո տեսեք ինչ հարց է տալիս քննիչը, ծխախոտն էլ բերանին։
Իսկ ՊՊԾ գնդի մասին նյութեր գրելու համար շահագրգռե՞լ են, փող առաջարկե՞լ են։ Ես էլ ասացի, իսկ էս հարցերը տալու համար քեզ փող տվե՞լ են, ու հրաժարվեցի ցուցմունք տալուց, ասացի փաստաբանի հետ կգամ։ Քննիչը «Հետքի» մասին չէր էլ լսել, երբ սկզբից գրում էր աշխատանքի վայրի մասին, ասացի «Հետքի» խմբագիրն եմ, երկրորդ անգամ հարցրեց, որ թերթի»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը