Հասան Ռոհանին պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա
ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը հայտնում է,որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Փարիզ: Իրանի նախագահը Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Իրան-Եվրամիություն, այդ թվում՝ Իրան-Ֆրանսիա հարաբերություններում նոր էջ է բացվում: Այսօր ԻԻՀ նախագահը կհանդիպի Ֆրանսիայի Սենատի նախագահին, այնուհետև կմասնակցի իրանցի և ֆրանսիացի գործարարների համատեղ նիստին:
