Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները կրճատվել են
Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները կազմել են 5 միլիարդ դոլար։ Այս մասին նշված է բանկի պաշտոնական կայքում։ Ինչպես նշվում է, դրա պատճառը արժույթի բարձր պահանջարկն է, ինչը արժույթի շուկայում հանգեցրել է որոշակի անհավասարակշռության։ Այդ պատճառով էլ Կենտրոնական բանկը պահանջարկը բավարարելու համար հարկադրված է եղել վաճառել ավելի քան 8 միլիարդ դոլար։ Կենտրոնական բանկի փորձագետները կարծում են, որ այդ իրավիճակը նպաստել է բնակչության բանկային ներդրումների դոլարայնացմանը։ Ընդգծվում է, որ նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները կազմել են 13 միլիարդ 758.3 միլիոն դոլար։
