Հարցեր, որ առաջանում են Սերժ Սարգսյանի հայտարարությունից

«Ժամանակ» թերթը գրում է. «Բիշքեկում օրերս տեղի ունեցած ԱՊՀ վեհաժողովը՝ այդ կառույցի 25-ամյակի կապակցությամբ, ընդհանուր առմամբ չարժանացավ Հայաստանի հանրության մեծ ուշադրությանը: ԱՊՀ-ն ուշադրության արժանի էլ չէ, բայց ահա Բիշքեկի վեհաժողովում Սերժ Սարգսյանի ելույթն ուներ ուշադրության արժանի հատվածներ, մասնավորապես, Սիրիայի զարգացումների առնչությամբ: «Ողջունում ենք մեր ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետեւողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Քննարկում ենք Հայաստանի եւ Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները այդ գործընթացներում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ո՞ւմ հետ եւ ինչ քննարկումների մասին է խոսքը, ի՞նչ տարբերակներ են նկատի առնվում Հայաստանի եւ Սիրիայի հայ համայնքի ներգրավման մասին խոսելիս: Օրեր առաջ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հայտարարեցին Սիրիայում հրադադարի հարցում համաձայնության մասին, որը, սակայն, կարծեք թե չի պահպանվում, եւ կողմերը մեղադրում են միմյանց: Որքանո՞վ է հնարավոր այդ պարագայում խոսել հումանիտար աղետի հետագա խորացումը կանխարգելելու մասին, առավել եւս Հայաստանի եւ Սիրիայում հայ համայնքի ներգրավման առումով: Հայաստանն այդ հարցը քննարկում է միայն Ռուսաստանի՞ հետ, թե՞ նաեւ Միացյալ Նահանգների: Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակում կազմակերպել համաշխարհային առաջնորդների վեհաժողով՝ միգրացիայի խնդիրները քննարկելու համար: Կասկածից վեր է, որ քննարկումները ներառելու են նաեւ Սիրիայի խնդիրը: Սերժ Սարգսյանը կստանա՞ այդ վեհաժողովին մասնակցելու հրավեր, եւ արդյոք այդ շրջանակում էլ կքննարկվի՞ Հայաստանի հնարավոր որեւէ մասնակցություն այդ հարցում: Առավել եւս, որ Հայաստանը Սիրիայից ամենաշատ փախստականներ ընդունած երկրներից մեկն է: Իհարկե հասկանալի է, որ դրա պատճառը Սիրիայում մեծաթիվ հայկական համայնքի գոյությունն է, որն էլ պատճառ դարձավ մոտ երկու տասնյակ հազար հայերի Հայաստան տեղափոխման: Ի՞նչ դերակատարում կարող է ստանձնել Հայաստանը, նաեւ Սիրիայի հայ համայնքը առկա գործընթացներում: Երեւանը չի ներկայացրել մանրամասներ, որոնք թույլ կտան պատկերացնել այդ դերակատարումն ու դրա ընձեռած հնարավորություններն ու ռիսկերը: Ի՞նչ է դրա դիմաց ակնկալում Հայաստանը: Թե՞ Հայաստանին այդ ներգրավվածությունը պարտադրվում է, եւ Ռուսաստանը, օրինակ, ցանկանում է, որ Սիրիայի հայկական համայնքը աշխույժ դերակատարում ստանձնի Սիրիայի հարցում ռուսական ծրագրերին աջակցելու գործում: Այն, որ Մոսկվան կարող է ունենալ այդպիսի հավանական ակնկալիք, վկայեցին դեռեւս Քեսաբի հայտնի դեպքերը, երբ ռուսական պաշտոնական քարոզչամիջոցները Քեսաբում հայերի երկրորդ ցեղասպանություն էին փորձում ներկայացնել, այն դեպքում, երբ իրավիճակը որքան էլ թեժ ու տագնապալի, այդուհանդերձ, էապես հեռու էր այդպիսի ողբերգականությունից: Ավելին՝ Ռուսաստանի իշխանամերձ տեղեկատվական հարթակներում սկսեցին շրջանառել միտք, թե Հայաստանի խաղաղապահները, փոխանակ ՆԱՏՕ միջազգային առաքելություններին մասնակցելու, թող գնան եւ Սիրիայում պաշտպանեն հայկական համայնքին: Պաշտոնական Երեւանին սիրիական խնդրում մինչեւ այսօր ըստ էության հաջողվել է չեզոք մնալ, չդառնալ աշխարհաքաղաքական դիմակայության այս կամ այն կողմից ներգրավված սուբյեկտ: Եվ եթե տեղի ունենա այդ չեզոքության խախտում, ապա այստեղ իհարկե կարող են լինել բավականին մեծ ռիսկեր հնարավոր հետեւանքների առումով: Այս տեսանկյունից, Բիշքեկում Սերժ Սարգսյանի հայտարարությունն իսկապես առաջացնում է հարցեր, որոնց պատասխանը շատ կարեւոր է՝ հասկանալու համար, թե ինչ քննարկումներ են Սիրիայի հարցում, ում հետ են դրանք անցկացվում, որքանով են դրանք, այսպես ասած, միջազգայնորեն լեգիտիմ եւ չեն տեղավորվում աշխարհաքաղաքական, մասնավորապես՝ Արեւմուտքի հետ Ռուսաստանի դիմակայության տրամաբանության շրջանակում: Ամենակարեւորը՝ որքանով են այդ քննարկումներն ու քննարկվող տարբերակները Հայաստանի նախաձեռնություն, եւ որքանով են դրանք Հայաստանին թելադրված»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am