ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակն ակնհայտ է:
Ազատավան, Ազատաշեն, Գետազատ, Հովտաշատ, Նոր Խարբերդ և մի շարք այլ համայնքներում երեկ հաղթանակ ենք արձանագրել: Դրանից զատ մեծ թվով ընտրված ավագանու անդամներ ունենք:
Շատ կարևոր փաստ՝ չնայած, որ ձայների պաշտոնական հաշվարկը դեռ ամփոփված չէ, այդուհանդերձ տոկոսային հարաբերակցությամբ ԲՀԿ-ն ճնշող հաղթանակ է արձանագրել բոլոր այն համայնքներում, որտեղ պաշտոնապես ներգրավվածություն է ունեցել:
Դրան են գումարվում մի շարք համայքներ, որտեղ ԲՀԿ-ն սատարել է արդեն հաղթանակ տոնած անկուսակցական կամ ինքնաառաջադրված թեկնածուներին:
Մենք թիմային հաղթանակ տարանք, քանի որ միայն թիմային սկզբունքով աշխատելու արդյունքում է հնարավոր նմանատիպ ցուցանիշ գրանցել:
Քիչ խոսելով, բայց շատ գործելով է հնարավոր բարձունքների հասնել:
Սա հատուկ եմ ասում, բոլոր նրանց, ովքեր աղաղակում էին սպասվող արդյունքների մասին, սակայն երեկ ժողովրդի տված քվեն լրիվ այլ բան փաստեց:
Վստահ եմ՝ սա միայն սկիզբն էր հաղթանակների, որը երեկ ամրագրեցինք:
ՏԻՄ ընտրությունների կարևորության մասին միշտ ասել եմ, որով հնարավոր է մեծ փոփոխությունների մեկնարկ տալ:
Առջևում հոկտեմբերի 2-ի ընտրություններն են, որտեղ Հանրապետության երկրոդ և երրորդ խոշոր քաղաքներում նույնպես ընտրություններ են նախատեսվում, և որոնց ԲՀԿ-ն լրջագույն պայքար է պատրաստվում մղել, քանի որ առկա է փոփոխությունների պահանջ, ժողովուրդը հոգնել է չիրականացված խոստումներից:
Քաղաքականության մեջ ամենակարևորը ժողովրդի վստահությունն է:
Եվ մենք, որպես քաղաքական հստակ ծրագրեր ու նպատակներ ունեցող միավոր, առաջնային ենք դասում ժողովրդի ձայնն ու հետևողական ենք նրա հնչեցրած բոլոր ազդակներին»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը