Երգչուհի Շերը` «Խոստում» ֆիլմի մասին
Հանրահայտ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) գրառում է կատարել իր թվիթերյան էջում` գովաբանելով Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմը: Երեք միլիոնից ավելի հետևորդներ ունեցող երգչուհին ողջունել է Հայոց ցեղասպանության մասին պատող մարդկային դրամայի ստեղծումը` այն նկարագրելով որպես գերող ֆիլմ, որն անպայման պետք է դիտել: Երգչուհին իր շնորհակալությունն է հայտնել նաև երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանին այդ հերոսապատումն իրականություն դարձնելու համար: ««Խոստումը». երկար էինք սպասել այս ֆիլմին, Էրիկ: Ես հպարտ եմ, Քըրքը հպարտ կլիներ… Դուք հնարավորություն տվեցիք աշխարհասփյուռ հայերին լսելի դարձնելու իրենց ձայնը», - գրառել է Շերը:
