Ադրբեջանում ընդդիմադիրներ են կալանավորվել
Բաքվի դատարանի որոշումով ութ օրով կալանավորվել են Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության չորս ակտիվիստներ: Ընդդիմադիրներին մեղադրում են ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու մեջ: Ըստ տեղեկությունների՝ ոստիկանության դիմադրություն ցուցաբերելու համար վարչական պատժի են ենթարկվել Նուրու Նուրիզադեն, Ռուսլան Գարան,Էլյտոն Ալին ու Թողրուլ Իբրահիմլին:
