ՌԴ Գլխավոր շտաբ. ԱՄՆ-ն միտումնավոր է Սիրիայում ստեղծել ներկա իրավիճակը
Տպավորություն է ստեղծվում, որ ամերիկացի գործընկերները արհեստականորեն են ստեղծել նման իրավիճակ, որպեսզի Ռուսաստանին ու Սիրիային մեղադրեն մարդասիրական օգնության մատակարարարումը ձախողելու մեջ: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը: «Չնայած Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս բոլոր երկրներին կոչ է արել միավորել ջանքերը Սիրիայում ու կոնկրետ Հալեպում մարդասիրական գործողության իրականացման ուղղությամբ»,- շեշտել է Ռուդսկոյը «Կաստելլո» ճանապարհը իրար է կապում Հալեպ քաղաքի արևելյան ու արևմտյան մասերը ու հենց դրանով պետք է անցնեն տուժած բնակիչների համար ՄԱԿ-ի հումանիտար օգնության շարասյունները:
