Ալիևը շնորհավորել է Մեդվեդևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պետդումայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: «Հարգելի՛ Դմիտրի Անատոլևիչ: Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները՝ կապված ՌԴ Պետդումայում Ձեր ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցության համոզիչ հաղթանակի հետ»,-ասվում է Ալիևի շնորհավորական տեքստում: Ալիևն ընդգծել է, որ այդ հաղթանակը վկայում է «Եդինայա Ռոսիա»-ի հանդեպ ռուս ժողովրդի բարձր վստահության մասին: «Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կնպաստեն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարի, ավանդական և բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը»,-նշում է Ադրբեջանի նախագահը: Նա նաև պինդ առողջություն, երջանկություն և հաջողություններ է մաղթել Մեդվեդևին իր հետագա գործունեության մեջ:
