Մեծ Բրիտանիան հաստատել է մասնակցությունը Ասադի զորքերին հասցված հարվածներին
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ևս, հետևելով Դանիայի իշխանություններին, հաստատել են, որ իր ինքնաթիռները մասնակցել են Սիրայի տարածքին հասցված ավիահարվածներին, որոնց զոհ են դարձել Սիրիայի կառավարական բանակի տասնյակ զինծառայողներ, հայտնում է BBC-ն։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրի իշխանություններն ընդունում են ավիահարվածներին առնչությունը և մասնակցում են դեպքի հետաքննությանը։ «Մեծ Բրիտանիան կանխամտածված կերպով հարված չէր հասցնի սիրիացի զինվորականներին»,- ընդգծել են գերատեսչությունից։
