Եվրոպայի ավիաընկերությունները կերսկսե՞ն չվերթներն Իրան
Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:հաղորդում է,որ մի շարք եվրոպական ավիաընկերություններ նախատեսում են 5-ամյա դադարից հետո վերսկսել թռիչքները դեպի Իրան: Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավարի տեղակալ Մոհամադ Խոդակարամին հայտարարել է, որ բրիտանական ավիափոխադրող British Airways-ի ներկայացուցիչների հետ քննարկել է թռիչքները վերսկսելու հարցը: Իրանի հետ թռիչքները վերսկսելու հետաքրքրություն են հայտնել նաեւ Air France եւ KLM ավիաընկերությունները,նշել է նա: Նշվում է, որ իրանական Iran Air ընկերությունը շաբաթական երեք չվերթ է իրականացնում դեպի լոնդոն, ինչպես նաեւ երկուական չվերթ Փարիզ ու Ամստերդամ:
