Գեներալ Մանվելի հաշվեհարդարը երկար սպասեցնել չտվեց

Էջմիածնի ավագանու եւ քաղաքապետի ընտրության նախօրեին գեներալ Մանվելի որդին՝ Էջմիածնի գործող քաղաքապետն ու թեկնածուն ծեծի են ենթարկել իրար, որից հետո թեկնածուն գանգուղեղի վնասվածքով հայտնվել է հիվանդանոցում: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ թեկնածուն կրակել է քաղաքապետի մեքենայի ուղղությամբ, որից հետո տեղի է ունեցել ծեծը: Սույն գործի հետքերով Էջմիածնում գտնվող  Hayeli.am-ի թղթակիցը շրջել է քաղաքի փողոցներում, հարցուփորձ արել քաղաքացիներին: Հարցվողներից շատերը վախեցել են խոսել այս թեմայով, շատերն էլ խոսել են՝ ահաբեկված, սակայն,  վախենալով անուններ հնչեցնել: Մեր թղթակցի հետ զրույցում էջմիածնից Կարեն Գևորգյանը նշել է, որ քաղաքում, գրեթ, ոչ ոք չի հավատում այդ կրակոցների իսկությանը. «Սարքված բան է, սարքված կրակոցներ են եղել. հավանաբար,  ուզեցել են այնպես անել, որ ընտրության օրն իրենց ոչ ոք չխանգարի: Երևի նպատակ են ունեցել շարքից հանել իրենց հետ մրցող թեկնածուին»: Քաղաքացիներից Մինասն էլ, ով չցանկացավ  նշել ազգանունը, հավելեց, որ այս դեպքը նույն Սուրիկ Խաչատրյանի դեպքի կրկնությունն է, և «սյուժեով»  շատ  է նման. «Սուրիկ Խաչատրյանի հետ գեներալը շատ է հաց կերել, երևի բոլոր ձևերն ու տրյուկները Սուրիկը նրան սովորեցրել է»,-նշել է քաղաքացին : Հիշեցնենք, որ ծեծից անմիջապես հետո ծեծված թեկնածուի հայրը լրատվամիջոցներին ասել է հետևյալը. «Հիվանդանոցում երկուսն էլ պառկած են շատ ծանր վիճակում, և վաղը Էջմիածնում ընտրություն չպետք է լինի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ տեղի ունեցածից հետո նախ քրեական գործ պետք է հարուցվի, և ընտրությունը չեղյալ հայտարարվի։«Պառկած են Էրեբունի բժշկական կենտրոնում, Արթուրի վիճակը կարծեք թե ծանր է։ Ընտրությունը չպետք է լինի, եթե օրինականություն լինի»։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am