iPhone 7-ն գերազանցել է Galaxy Note 7-ին (տեսանյութ)
PhoneBuff ռեսուրսի ներկայացուցիչները համեմատել են iPhone 7-ի և Samsung Galaxy Note 7-ի աշխատանքի արագության ցուցանիշները: Ինչպես նշում է korrespondent.net-ը, ուշագրավ փորձի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Արդյունքում՝ iPhone 7-ը բոլոր հավելվածները բացել է 1 րոպե 40 վայրկյանում, իսկ Galaxy Note 7-ը՝ 2 րոպե 2 վայրկյանում:
