«Ես ողջունել և ողջունում եմ վարչապետի նշանակումը: Վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումը դրական սպասելիքներ է առաջացրել մեր հասարակության մեջ:
Դա հասկանալի է իր աշխատանքային փորձից, գիտելիքներից, մարդկային որակներից: Եթե ոչ օր առաջ այդ խնդիրներին լուծում կտրվի, ապա գոնե այն տեսլականը, որ կներկայացվի, կցուցադրի, թե ինչպես և ինչ ժամկետներում հնարավոր կլինի իրագործել»,- այս մասին Հայելի ակումբում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություներին,պատգամավորը համոզմունք հայտնեց, որ որքան էլ որոշ համայնքերում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները հաջողություն գրանցած լինեն, միևնույն իշխանություններին հավասար ռեսուրսներ չունեն: «Ոչ միայն ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում, այլև՝ առհասարակ, ընդդիմադիր ուժերը չունեն հավասարաչափ ռեսուրսներ, որոնք ունի իշխող քաղաքական ուժը: Մինչև ընդդիմությունը չունենա համապատասխան ռեսուրսներ, մեր ժողովրդավարությունը կատարյալ չի լինի ու չի կայանա: Մենք պետք է ունենանք համարժեք ընդդիմադիր ուժ` գոնե մեկը կամ երկուսը: ՏԻՄ ընտրությունների արդյունքներով` կարող է մեկ կամ երկու համայնքում մեկ կամ երկու ընդդիմադիր ուժ հաղթել: Այդպես եղել է նաև անցյալում: Իշխող ուժը չունի կոնկրետ մրցակից»,- շեշտեց պատգամավորը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը