Լավագույն ավանդույթները շարունակվում են

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի երեքհարյուրից ավելի համայնքներում ՏԻՄ ընտրությունները սպասվածի պես անցել են «հին ու բարի» մեթոդներով։ Նախընտրական ռազբորկաներ, սպառնալիքներ, ավանդական ընտրախախտումներ, եղավ ամեն ինչ՝ մինչև անգամ կրակոցներ և ծեծուջարդ Էջմիածնում, որտեղ քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց գեներալ Մանվելի որդին՝ Կարեն Գրիգորյանը, որին նրա մրցակիցը մեղադրում էր ծեծուջարդի համար, մրցակից թեկնածուն այժմ էլ հիվանդանոցում է, ամբողջությամբ կապտուկներով պատված, Գրիգորյանն էլ նրան մեղադրում էր իր մեքենայի վրա կրակելու համար:Սակայն Էջմիածնում պնդում են, որ այս պատմությունը բեմադրվել է Գրիգորյանների կողմից։ «Աննախադեպ» արդյունքներ են գրանցվել մեկ այլ ֆեոդալի տարածքում՝ Սյունիքում խոշորացված համայնքներում գրեթե առանց բացառությամբ հաղթել են մարզպետ Լիսկայի դրածոները։ Իհարկե, տասնյակ համայնքներում ՀՀԿ-ական գործող համայնքապետերը պարտություն են կրել, մոտավորեպս 80 համայնքում նրանք չեն վերընտրվել, սակայն այդ տեղերում հաղթանակ տանողները մեծամասամբ անկուսակցականներ են, ինչը ամենևին չի նշանակում ընդդիմության թեկնածու։ Կյանքը ցույց է տվել, որ այդ մարդիկ շատ կարճ ժամանակում ընդունում են ՀՀԿ-ի գերբը եւ խաղում իշխանության խաղի կանոններով։ Ու չի բացառվում, որ ՀՀԿ-ն նման դեպքերում ազատ է թողնում՝ ժողովրդավարության պատրանք ու իմիջ ձեւավորելու համար։ Եղել են նաեւ այլ բացառություններ, որտեղ ՀՀԿ-ականներին հաղթել են դաշնակցականներ, սակայն որպես կանոն այդ հաղթանակները գրանցվել են այն մարզերում, որոնց ղեկավարները ՀՅԴ-ականներ են, օրինակ Արագածոտնի մի շարք համայնքներում։ Մեծ հաշվով գործող գյուղապետերը մնացել են իրենց աթոռներին կառչած ու ընտրություններում ակտիվությունը հօգուտ իշխանական երկու կուսակցությունների է ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի։ Չնայած ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը համարում է, որ իրենց կուսակցությունը ջախջախիչ հաղթանակներ է տարել այս ընտրություններում: ԲՀԿ-ն, Միքայել Մելքումյանի փոխանցմամբ թեկնածուներ է առաջադրել Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում։ եւ գրեթե բոլոր համայնքներում նրանց հույսերն ու ակնկալիքներն արդարացվել են։ Սակայն պատմությունը ցույց է տվել, որ ԲՀԿ-ական գործող համայքապետերը համապետական բոլոր ընտրություններին աշխատել են իշխանության համար։ Միակ բացառությունը թերեւս Արարատի մարզի Նոր կյանքն է, որտեղ գյուղապետի ընտրություններում հաղթել է ոչ թե իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն, այլ ընդդիմության՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գարիկ Սարգսյանը: Թվում է, թե իրեն միակ ընդդիմություն հռչակած քաղաքական ուժը պետք է մեծ թվով համայնքներում թեկնածուներ ունենար, սակայն ՔՊ-ն իր բոլոր ուժերը կենտրոնացրել էր միայն մեկ վայրում: Իհարկե, այս հաղթանակը մեծ հաշվով աննախադեպ էր՝ հաշվի առնելով, որ այդ մարզը գտնվում է երկու ազդեցիկ գերդաստանների ձեռքում՝ Աբրահամյանների ու Գրիգորյանների, այդուհանդերձ հանրապետության 317 համայնքում անցնող ընտրություններում առաջինը լինել միայն մեկ գյուղում եւ դա թմբկահարել, այնքան էլ ընկալելի չէ։ Սա անկասկած խորհրդարանական ընտրություններում հաջողության երաշխիք լինել չի կարող: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am