Սաուդյան Արաբիան կխզի դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
AFP գործակալությունը՝ հղում անելով ԱԳՆ հայտարարությանտեղեկացնում է,որ Սաուդյան Արաբիան հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին և իրանցի դիվանագետներին խնդրել է երկրի տարածքը լքել 48 ժամվա ընթացքում: «Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ-Ջուբեյրը հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին», - ասվում է երկրի արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական էջում: Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիան հայտարարել էր ահաբեկության մեջ մեղադրվող 47 մարդու մահապատժի ենթարկելու մասին: Նրանց թվում էր ան-Նիմրը, որը թագավորությունում շիաների իրավունքների պաշտպանության ակտիվ ջատագով էր: Դրանից հետո Թեհրանում մի խումբ ցուցարարներ գրոհել էին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա:
