Երեկ Արմավիրի մարզի ջրառատ համայնքի ընտրություններում վերընտրվեց գործող գյուղապետը՝ Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդին՝ Սամվել Գալստյանը: Lragir.am-ի փոխանցմամբ՝ ընտրությունների ողջ ընթացքում Երանոսյանի որդին իր շքախմբով գտնվում էր ընտրատեղամասերի շրջակայքում՝ ընդհուպ մուտք գործելով օրենքով արգելված գոտիներ:
Նշենք, որ ընտրատեղամասերից մեկում վստահված անձինք և դիտորդները հայտնաբերել էին դատարկ ծրարներ և արձանագրել կարուսելի դեպքեր: Իսկ ձայների հաշվարկից հետո, երբ պարզ է դարձել, որ գործող գյուղապետը վերընտրվել է, ընտրատեղամասերից դուրս լարվածություն է առաջացել երկրորդ տեղում հայտնված թեկնածուի կողմնակիցների և գործող գյուղապետի համախոհների միջև: Կարճ ժամանակ անց այստեղ են բերվել ոստիկանության զորքեր, որոնք ցրել են հավաքված բազմությանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը