«Իսկանդեր»-ները Հայաստանում են
vedomosti.ru պարբերականը գրում է ,որ սոցցանցերում տեղեկություններ հայտնվեցին Երևանում անցկացված շքերթի փորձի մասին՝ նվիրված սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25-ամյակին: Լուսանկարներում երևում են «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի մեքենաներ: Պարբերականը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից, սակայն չի հաջողվել, ինչպես նաև հետաքրքրվել «Ռոսօբորոնէքսպորտ»-ից, սակայն նույնպես՝ ապարդյուն: Այդուհանդերձ, ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի մենեջերները հաստատել են հայկական բանակի դիվիզիաներից մեկին «Իսկանդեր» համալիրի մատակարարումը՝ նշելով, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը դրա հետ որևէ առնչություն չունի, քանի որ այդ զինտեխնիկան ձեռք է բերվել ՀԱՊԿ-ում զենքի մատակարարման մասին համաձայնագրի հիման վրա:
