Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել է նաև դատական բժիշկը։ Այս պահին ոստիկանները պարզում են, թե դին ում վարչական տարածքի շրջանում է հայտնաբերվել, որպեսզի համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնից քննիչներին հրավիրեն դեպքի վայր։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքնասպանություն գործած քաղաքացին մոտ 20-25 երիտասարդ տղա է։
***
09։24 Քիչ առաջ պարզվեց, որ քննությամբ պետք է զբաղվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժինը, որի համար էլ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը