«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից օրվա ընթացքում ստացվել են մի շարք ահազանգեր ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերի մասին: Ընտրողները քվեարկություն կատարելու համար տեղամաս գալով բացահայտում են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկված է: Տեղամասային հանձնաժողովները նրանց առաջարկում են ստորագրել իբր իրենց փոխարեն քվեարկած (ստորագրած) անձանց անվան դիմաց և քվեարկություն կատարել: Ըստ ՏԸՀ-ների` այս խորհրդատվությունը տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` քաղաքացուն ընտրական իրավունքից չզրկելու պատճառաբանությամբ: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը մտահոգիչ է համարում Ընտրական օրենսգրքին հակասող և առերևույթ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ պարունակող այսօրինակ խորհրդատվություններն ու ցուցումները, ինչը նաև նպատակ է հետապնդում կոծկել ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը: Հորդորում ենք ԿԸՀ-ին՝ իրականացնել միայն ՀՀ ընտրական օրենսդրությունից բխող խորհրդատվություն՝ զերծ մնալով ստորադաս հանձնաժողովներին օրենքից չբխող խորհուրդներ և ցուցումներ տալուց, իսկ այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի արձանագրման դեպքում` ձեռնարկել համապատասխան քայլեր` հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերն իրավապահ մարմիններին ըստ ենթակայության ուղարկելու համար:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն Սեպտեմբերի 18, 2016
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը