«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն այսօր անցկացվող ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում արձանագրել է մի շարք խախտումներ ու թերություններ:
Նախաձեռնությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Արմավիր, Արագածոտն, Սյունիք և Տավուշ մարզերի 16` Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար համայնքներում: Նախաձեռնության 112 դիտորդները գտնվելու են 57 տեղամասերում:
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքում հրապարակված տեղեկատվության՝ ժամը 12-ի դրությամբ, այն է՝ 4 ժամում, նախաձեռնությունն արձանագրել է 85 ընտրախախտում: Դրանք են՝ մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավիղով, ընտրողների ուղղորդում տեղամասում և դրանից դուրս, բազմակի (ուրիշի փոխարեն) քվեարկություն կամ այդպիսի փորձ, ընտրական հանձնաժողովի կողմից դիտորդի ազատ տեղաշարժման խոչընդոտում, նրա իրավունքների սահմանափակում և այլն
Ըստ այդմ, Մասնավորապես, Աշտարակի 14/10 ընտրատեղամասում ընտրողները գալիս են քվեարկելու թերթիկներով, ուր գրված են ընտրողների հերթական համարները և ավագանու թեկնածու Տաշչյան Մուշեղ Սայաթ-Նովայի հերթական համարը, ինչը, ըստ ամենայնի, նախապես ուղղորդման ցուցիչ է, իսկ հիշյալ թղթիկները` քվեարկության նկատմամբ հսկողության միջոց:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը