Բարդ իրավիճակ Ղարաբաղյան բանակցային ճակատում

Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար այսօր կան բոլոր պայմանները, անհրաժեշտ է միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարի կամքը, վստահություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ինտերֆաքս»-ին տված ընդարձակ հարցազրույցում: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը ենթադրում է որոշ շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Սրանք կարգավորման պայմաններն են, բայց ոչ միայն դրանք՝ պայմաններից են նաև փախստականների վերադարձը, միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությունը: Միջնորդները աշխատում են, որպեսզի կարողանան մի միջոց գտնել այդ պայմանները մեկտեղելու և խնդիրը հանգուցալուծելու համար: Այդ մասին ասել: Ամերիկացի համանախագահը «Ինտերֆաքս» գործակալության արտաքին քաղաքականության խմբագրության ղեկավար Օլգա Գոլովանովային տված հարցազրույցում ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարները։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում անցկացվել էին խորհրդակցություններ ղարաբաղյան թեմայով, և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել էր Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Ուշագրավ է, որ հարցազրույցում Ուորլիքը մի քանի անգամ ընդգծել է՝ պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան չունեն տարբեր մոտեցումներ, օրինակ, ռուսաստանցի լրագրողի հարցին, թե որն է Միացյալ Նահանգների համար ղարաբաղյան խնդրի կարգավորման իդեալական սցենարը, ամերիկացի դիվանագետը պատասխանել է․«Նույնը, ինչ և ռուսական կամ ֆրանսիական կողմերի համար: Հակամարտությունը շատ երկար է շարունակվում, չափազանց շատ մարդիկ են զոհվել քսան տարուց ավելի տևող այս հակամարտության հետևանքով: Իսկ խնդիրը կարող է կարգավորվել: Մենք ունենք կարգավորելու համար պայմաններ, այդ պայմանները մեզ հայտնի են»: Ուորլիքը նաև ընդգծել է, որ կարգավորման մասին կարելի կլինի խոսել միայն այն դեպքում, երբ դրա արդյունքում չլինեն հաղթողներ և պարտվողներ, այն պետք է ձեռնտու լինի բոլոր կողմերի համար․«Որպես տարբեր հակամարտությունների կարգավորմանը մասնակցած մարդ՝ գիտեմ, որ բանակցությունները չեն կարող հաջող լինել, եթե կողմերից մեկը ստիպված է լինում գնալ նոր զոհերի և զիջումների։ Բանակցությունները հաջողված են, երբ շահում են երկու կողմերը՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի բնակիչները»: Սակայն ուշագրավ են ռուսական զենքի վաճառքի թեմայով  Ուորլիքի գնահատականները: Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին Ուորլիքը դիվանագիտական պատասխան է տվել, նշելով միայն, որ ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ Ռուսաստանը հատուկ երկարամյա հարաբերություններ ունի երկու երկրների հետ։ Ամերիկացի դիվանագետը, սակայն, հարկ է համարել ընդգծել, որ Միացյալ Նահանգները հակամարտող կողմերին վաճառում է միայն պաշտպանողական զենք, այն էլ՝ շատ սահմանափակ քանակով։ Բացի այդ, շեշտել է Ուորլիքը, ԱՄՆ Կոնգրեսը նույնիսկ արգելում է զենք վաճառել Ադրբեջանին, որն այն կարող է օգտագործել Ղարաբաղում: Սա ինքնին ուշագրավ հայտարարություն է, եթե հաշվի առնենք այն քննադատությունը, որը հնչում է Հայաստանից Ռուսաստանի ուղղությամբ` Ադրբեջանին զինելու նպատակով: Մի կողմից` ամերիկացի համանախագահը փորձել է ցույց տալ այն միասնականությունը, որը կա Ռուսաստանի և Միացյալ նահանգների միջև, սակայն նա նաև ցույց է տալիս այն տարբերությունը, որը կա Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Իսկ այդ տարբերությունը ահռելի է` մեկը զինում է, մինչդեռ մյուսը ձգտում է խաղաղություն հաստատել: Սա է իրականում ցույց տվել ամերիկացի համանախագահը: Մյուս կարևոր ուղերձը, թերևս, այն է, որ հարցազրույցում Ջեյմս Ուորլիքն ասում է, որ խնդրի կարգավորման համար այսօր կան բոլոր պայմանները, և անհրաժեշտ է միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բարի կամքը: Նա, սրանով, փաստացի հասկացնել է տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն գնում այն քայլերին, որոնք կարող են որոշակի առաջընթաց ապահովել: Բայց սա իրականում, նորություն չէ: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեծ անվստահություն է խորացրել` գոնե հայկական կողմի մոտ: Եթե շփման գծում լարվածության օջախը կա, նոր ագրեսիա սկսելու վտանգը կա, չեն ստեղծվել սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմները, ապա ի՞նչ բանակցես, առավելևս` պայմանավորվես Ալիևի հետ: Այնպես որ, ԵԱՀԿ Մինսկի խումբը, կարելի է ասել, բավական ծանր իրավիճակում է հայտնվել: Կողմերի միջև անվստահության մակարդակը, թերևս, հսկայական է, այդպիսին եղել է, հավանաբար, ղարաբաղյան պատերազմի սկզբնական շրջանում: Իսկ սա նշանակում է, որ ինչ-որ կետից սկսելու համար, թերևս, համանախագահները նոր մոտեցումներ պետք է մշակեն: Թամար Բագրատունի

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am