Բյուրականի թիվ 15/02 ընտրատարածքում տեղի ունեցավ ընտրատեղամասից դուրս քվեարկություն` հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ:
Այս մասին ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջում րոպեներ առաջ հրապարակված տեղեկատվության մեջ:
Հրապարակված նկարում շրջագծված անձը հանձնաժողովի նախագահն է, ում ձեռքում գտնվում են քվեաթերթիկներով ծրարները:
Հիշեցնենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն այսօր անցկացվող ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում արձանագրել է մի շարք խախտումներ ու թերություններ:
Նախաձեռնությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Արմավիր, Արագածոտն, Սյունիք և Տավուշ մարզերի 16` Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար համայնքներում: Նախաձեռնության 112 դիտորդները գտնվելու են 57 տեղամասերում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը