Առանց նավապետ Հայաստանը...

Արդեն մարդու սիրտը կանգնում է՝ օդում քարացած անորոշությունից,մարդկային ագահության անվերջությունից,գավառամտությունից,պատասխանատվությունից վախեցող մթնոլորտից, թաքնված դավաճանության շշուկներից… ԵՏՄ-ն արհեստական ու անփառունակ կառույց է, իմպերիայի ամրապնդման ճիգ է, նեոսովետների վերադարձն է, կարմիր խավարասերների ակումբը վերականգնելու ընտրված ձև է: Հայկական պետությունը վտանգված է բոլոր առումներով, Արցախի պատերազմը սիստեմի խառնակչության պայմաններում կարող է դառնալ շատ ողբերգական, եթե չսթափվենք և չհասկանանք, որ կեղծ բարեկամները կործանման եզրին են և մեզ էլ իրենց հետ կտանեն դեպի կործանում: Բազմատեսակ, բազմաբևեռ, կոշտ և անգույն ստերից է միշտ հյուսվել իմպերիայի դարավոր սիստեմը: Ռուսաստանը օր օրի գնում է դեպի անկում, ինքնամեկուսացում, դեպի բոլշևիկյան ռեվանշիզմ: Աշխարհը շատ լավ է հասկացել,որ այս գարշելի սիստեմը վարաքի բուն է, ինչը նախկին և ժամանակակից ագենտուրայի միջոցով տարածվում է աշխարհով մեկ, վերջինիս վարած քաղաքականությունը վտանգում է միջազգային ու համամարդկային բոլոր նորմերը: Չկամության, ծուլության, ագահության, եղբայրասպանության, կաշառակերության անսահման չափերը՝ Ռուսաստանին այսօր կանգնեցրել են փտախտի շեմին: Կարծում եմ այս անգամ շատ ավելի խորն է հիվանդությունը,բանը կհասնի անդամազրկվելուն: Մենք հայերս ու մեր երկիրը՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ, մի ժանգոտված, տիղմապատ ու քարացած նավ է հիշեցնում՝ որը ծպտվել է ռուսական իմպերիայի՝ ահռելի չափերի հասնող ծովածոցում: Այնքան հին ենք ու ժանգոտ ,որ ամեն անգամ մի փոքր շարժումից, ժանգի փոշի է թափվում մեզանից: Խարսխվել ենք Մասիսի ափին ու բաց ծով դուրս գալուց վախենում ենք : Երբեմնի աշխարհի ծովերով հիացող ազգը , դարձել է մի լեռնապատ ֆորպոստ, ռսի անսահման տարածքների մի պահակակետ : Դարերի ընթացքում կորցրել ենք նավապետ ունենալու ինստիտուտը, մշակույթը ,դրա իմաստն ու ցանկությունը, որովհոտև երկար ժամանակ է , այս նավը տեղից չի շարժվում, իսկ մեռած, անշարժ նավին նավապետ պետք չի :Դեպի բաց ծով դուրց գալու ցանկությունն էլ վաղուց կորցրել ենք:Մեր երկրում ծնված նավաստու հոգով Նավաստիները ծովը սրտներում թողնում հեռանում են ուրիշի նավերի վրա վարձկան դառնալու նպատակով, որովհետև հայն առաց ծովի մեռնում է, առանց մեծ ջրի հետ շփվելու, ցամաքում է նրա աշխարհընկալումը : ՛՛Հայաստան ՛՛ կոչվող և տեղում կանգնած մեր նավը ունի ադմինիստրատիվ խումբ:Սրանք մեկը մյուսին փոխանցելով, ռուսական նավատորմի գլխավոր հրամանատարությանը ենթարկվելով, այս անշարժին դարձրել են մի փնթի ու ճենճոտ ՛՛սուպեր մարկետ՛՛: Վաճառքի են հանել ամեն բան, անգամ խիղճ ու հոգի են վաճառում, որովհետև այլասեր է օրենքը, ամեն բան կարելի է՝ եթե Մոսկվայից՛՛ դաբրո՛՛ ունես: Տարիներ շարունակ կողոպտված , բռնաբարված սեփական երկիրը ասես մատաղ են անում հանուն իմպերիային հավատարիմ մնալուն: Երկրի գավառամիտն ու կոռուպցիոն սիստեմը՝ ներդրված է իմպերիայի կողմից և կոլապսի է մատնել ամբողջ երկրի կենսական , հոգևոր, մտավոր և նյութական կարողությանը: Ափսոս են մեր արիացած ու հերոս զավակները, ովքեր այսօր սահմանին կանգնած պահապանն են այս անշարժ նավին, որոնց հոգիներում բոցկլտում է ազատ և ապահով երկիր ունենալու ցանկությունը,ինչի համար սեփական կյանքն են զոհաբերում: Ափսոս է համայն հայության ներուժը, որը չենք օգտագործում,որպեսզի մեր ազգային ու հինավուրց այս ինքնատիպ նավը վերանորոգենք, առագաստները վեր բարձրացնենք ու դեպի համաշխարհային օվկիանոս ազատ նավարկելու.., չվախենալով՝ ոչ փոթորկից ,ոչ էլ ամեն տեսակի ծովահեններից: Ափսոս են այն ազնվական նավապետները ովքեր լուռ են, ովքեր այլ երկրի նավեր են վարում աշխարհի բաց ծովերում:Ափսոս է հայ ժողովուրդը , որի մեծ ծով դուրս գալու ցանկությունը բթացվել է ու բթացվում է հանուն սատկող իմպեիրայի անկուշտ շահի,հանուն սեփական երկրում օտարի վասալը դարձած գրպանահատների: Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի գրառումը

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am