Արթուր Դավթյանն ունի փորձ ու կամք. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն եւ ղեկավար կազմին՝ կոլեգիայի անդամներին, մարզերի, կայազորների դատախազներին ու ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ ներդրած ջանքերի համար, նշելով, որ այս ընթացքում Հայաստանում օրենքի գերակայության հաստատման գործում, ինչպես նաեւ հանցագործությունների եւ չարաշահումների դեմ պայքարում որոշակի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ դատախազության համակարգում: Նախագահը հաջողություններ է մաղթել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ նրա գլխավորությամբ դատախազության աշխատակիցներին՝ աշխատանքներն ավելի ակտիվացնելու գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արթուր Դավթյանն ունի համապատասխան գիտելիքներ, փորձ, կամք, որպեսզի մեր երկրի համար այս վճռական փուլում կարողանա դատախազության աշխատակիցների օժանդակությամբ նոր հաջողություններ արձանագրել: Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է բոլորի ջանքերի համատեղումն ու դատախազության աշխատանքին նոր լիցք հաղորդելը, նշելով, որ որեւէ երկրում չեն կարող լինել հաջողություններ տնտեսության ոլորտում, հասարակական-քաղաքական կյանքում, եթե դատաիրավական համակարգում առաջընթաց չլինի: Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված աշխատանքին տված գնահատականի համար, հավաստիացնելով, որ մեկ քայլ առաջ հնարավոր է եղել արձանագրել դատախազության բոլոր աշխատակիցների համատեղ ջանքերի արդյունքում: Նախկին գլխավոր դատախազը համոզվածություն է հայտնել, որ այսուհետ եւս նույնպիսի սկզբունքայնությամբ, հետեւողականությամբ եւ եռանդով կշարունակվեն մեր երկրում օրինականության եւ իրավակարգի ամրապնդման ուղղությամբ աշխատանքները եւ հաջողություն է մաղթել նորանշանակ դատախազին: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել իրեն ցուցաբերված բարձր վստահության համար: Նա հավաստիացրել է, որ դատախազությունում ձեւավորված թիմը քաջ գիտակցում է երկրի առջեւ դրված խնդիրները, ինչպես նաեւ դատախազության առջեւ դրված խնդիրների արդյունավետ լուծման կարեւորությունն ու ամեն ինչ կանի, որպեսզի գտնի դրանց լուծման ավելի արդյունավետ ճանապարհներ եւ արդարացնի բոլորի սպասումները:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am