Շրի Լանկայում փիղը հարձակվել է ամբոխի վրա. կա զոհ
Դժբախտ պատահար է տեղի ունեցել Շրի Լանկայում ընթացող ամենամյա փառատոնի ժամանակ: Կատաղած փիղը հարձակվել է հանդիսատեսի վրա, ինչի հետևանքով մեկ կին մահացել է, 11 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է РИА Новости-ն`Սինհուա գործակալությանը հղումով: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Ռաթնապուրե քաղաքում, երբ փղին նախապատրաստել են ամենամյա բուդդայական փառատոնին: Հանկարծակի փիղը սկսել է կատաղել և հարձակվել է մարդկանց ամբոխի վրա, ովքեր եկել էին շքերթը դիտելու: Ոստիկանությունը հայտնել է, որ 12 տուժած հոսպիտալացվել է: Ավելի ուշ տուժածներից մեկը մահացել է սրտի կաթվածից:
