62 զինվորական է սպանվել Սիրիայում
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները 4 հարված են հասցրել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ: Մահացել է 62 զինվորական, մոտ 100 մարդ վիրավորվել է, հայտնում է РИА Новости-ն` ՌԴ Պաշտպանության նախարարությանը հղումով: «Այսօր Դեյր էյր Զոր քաղաքի աերոդրոմի շրջանում միջազգային «հակաիպական կոալիցիայի» ինքնաթիռները 4 հարված են հասցրել սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումների ուղղությամբ, որոնք գտնվել են ԻՊ-ի ահաբեկչական խմբավորման շրջափակման մեջ: Կոալիցիայի ինքնաթիռները մտել են Սիրիայի օդային տարածք Իրաքի սահմանից»,- հայտնել են նախարարությունում: Նշվում է նաև, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակում են գործել անմիջապես ավիահարվածից հետո:
