Ազատության հրապարակում այսօր ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիոսյանը: «Այսօր մենք ու աշխարհի մի շարք երկրներում հայերը ոտքի են կանգնել, որպեսզի այն պահանջները, որոնք առաջ են քաշել «Սասնա ծռեր»-ը, ի կատար ածվեն: Պայքարում են, որպեսզի ազատ արձակեն տղաներին: ՀՀ գլխավոր դատախազը հայտարարել էր, որ եթե տղաները վայր դնեն զենքերը, ազատության մեջ կլինեն, ու հետո ոչ ոք չհերքեց, որ դատախազն անձնական կարծիք է հայտնել: Ազգային անվտանգության ծառայությունը ևս նման հայտարարություն էր տարածել: Սա նույնպես փաստում է, որ խմբի մեծամասնությունը պետք է ազատ արձակվի»,- իր ելույթի սկզբում հայտարարեց Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանը նաեւ անդրադարձավ նորանշանակ վարչապետին եւ Կարեն Կարապետյանին կախարդական փայտիկ տեղն էլ ասաց․«Արժանացեք ժողովրդի վստահությանը, թույլ տվեք տնտեսությունն ազատ շնչի, արդար տնտեսական կառավարում իրականացրեք, եւ կախարդական փայտիկը կդառնա կախարդական գերան։ Ու որեւէ խնդիր չի լինի, ստեղծագործ ժողովուրդ ենք, մեզ ի՞նչ է եղել»։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը