ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ, 78 ամյա թոշակառու Նորման Խոջեսը սենսացիոն հայտարարություն է արել հոսպիտալում: Նա պնդում է, որ 1959-1972 թթ․ ընկած ժամանակահատվածում կատարել է 37 սպանություն՝ ԱՄՆ ղեկավարության պատվերով: Սպանվածների շարքում մահամերձ ծերունին հիշատակել է նաև Մերլին Մոնրոյի անունը: Խոջեսը հատուկ ծառայություններում աշխատել է 41 տարի: Նա խոստովանել է, որ որպես քիլլեր՝ մի քանի անգամ էլ այլ երկրների հատուկ ծառայությունների պատվերներ է կատարել:
Ըստ Խոջեսի՝ նա սպանել է դերասանների, գիտաշխատողների, որոնց գաղափարները վտանգ էին ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար: «Մենք տեղեկություն ունեինք, որ Մոնրոն անկողին է կիսում ոչ միայն Քենեդու, այլ նաև Ֆիդել Կաստրոյի հետ:
Իմ հրամանատարը՝ Ջիմ Հեյվորդը կանչեց ինձ իր մոտ և ասաց, որ Մոնրոյին հեռացնել է պետք, բայց դա պետք էր անել այնպես, որ նման լիներ ոչ թե սպանության, այլ ինքնասպանության կամ գերդոզավորման»,- պատմել է Նորման Խոջեսը:
«Մինչ այդ պահը ես երբեք կանանց չէի սպանել, բայց ես պարտավոր էի ենթարկվել հրամանին: Ես դա արել եմ հանուն Ամերիկայի: Մոնրոն կոմունիստներին կարող էր ստրատեգիական կարևոր ինֆորմացիա հաղորդել, և մենք դա թույլ տալ չէինք կարող»: Այս ամենը պատմելուց հետո, սակայն, Խոջեսը ավելացրեց, որ չի զղջում իր արածի համար: Իսկ թե ինչպես է նա կատարել սպանությունը, ծերունին պատմեց հետևյալը. «1962թ. մարտի 5-ի գիշերը ես ներխուժեցի Մոնրոյի բնակարան ու նրան քլորոհիդրատի մեծ չափաբաժին ներարկեցի, ինչից հետո դերասանուհին մահացավ»:
Հավելենք, որ Խոջեսը Մոնրոյի մահից հետո գտնվում էր հատուկ ծառայությունների անմիջական պահպանության ներքո: Նա 41 տարի եղել է ԱՄՆ հատուկ ծառայությունների բարձրագույն սպայական կազմում:
Աղբյուրը՝ Blognews.am
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը