Ամերիկյան Օրլանդո քաղաքում հրաձգություն է եղել, կա զոհ
Ֆլորիդայում` Օռլանդո քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մարդ է զոհվել, հայտնում է WFTV հեռուստաալիքը: Եվս վեց մարդ վնասվածք է ստացել: Նախնական տվյալների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել բիլյարդ խաղալու սրահի հարևանությամբ: Անհայտ անձը կրակ է բացել մեքենայի միջից, այնուհետև անհետացել է: Հիշեցնենք, որ Հունիսի 12-ին Օրլանդո քաղաքում զինված տղամարդը միասեռականների ակումբում 49 մարդ էր սպանել, ևս 50 մարդ վիրավորվել էր:
