Թուրք լրագրողներին ցմահ ազատազրկում է սպառնում
Երկու թուրք լրագրողներ Էրմեդ Գյուլին և Ջան Դունդարին, որոնք նյութ էին հրապարակել այն մասին, թե Անկարան, իբրև, զինում է իսլամիստ գրահայիններին Սիրիայում, դատախազությունը պահանջել է դատապարտել ցմահ բանտարկության: BBC-ի հաղորդմամբ` դատախազները լրագրողներին մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկության անօրինական հավաքագրման և հրապարակման, լրտեսության, ինչպես նաև երկրում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթուլահ Գյուլենի հետ համագործակցելու մեջ: Թուրքիայի իշխանությունների կարծիքով` հրապարակման նպատակը կառավարությանը վարկաբեկելն էր: Human Rights Watch կազմակերպության իրավապաշտպանները լրագրողներին մեղադրանքի ներկայացվելուց հետո մտահոգություն են հայտնել Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված իրավիճակով: Նրանց խոսքով` մեղադրյալները պարզապես իրենց աշխատանքն են կատարել:
