Թուրքիայում նոր բանտեր են կառուցվում
Թուրքիայում պատրաստվում են 170 նոր բանտեր կառուցել: Նման որոշում կայացվել է, քանի որ բանտերում այլևս տեղ չկա հեղաշրջման փորձի մասնակիցներին տեղավորելու համար: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Hurriyet» թուրքական թերթին: Նոր բանտերը կկառուցվեն, որպեսզի շուրջ 100 000 բանտարկյալներին տեղավորեն: Թուրքական գերատեսչությունում խոստովանում են, որ այս պահին բանտարկյալների թիվը գերազանցում է Թուրքիայի քրեակատարողական համակարգի հնարավորությունները: Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը տեղի էր ունեցել հուլիսի 16-ի գիշերը: Փորձի հետևանքով մահացավ Թուրքիայի 246 քաղաքացի, ևս 2 000-ը վիրավորվեցին, հեղաշրջման փորձը ճնշվեց:
