ԱՄՆ-ը չի ընդունի Ղրիմի ընտրությունների արդյունքները
ԱՄՆ-ը չի ճանաչելու Ղրիմում կայանալիք ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ Ջոն Քիրբին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի ընդունում Պետդումայի ընտրությունների օրինականությանը, որոնք կայանալու են սեպտեմբերի 18-ին Ղրիմում։ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ սեպտեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ հիշեցրել է, թե ինչպես է Ղրիմը միացել Ռուսաստանի տարածքին. շնորհիվ թերակղզու բնակիչների կամքի։ ԱԺ պատգամավորների ընտրության քվեարկությունը Ղրիմում, ինչպես նաև Ռուսաստանի մնացած տարածքում տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։
