Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Հարավային Ամերիկա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց կիրականացնի Հարավային Ամերիկայի երկրներ:
Այցերը նախատեսված են հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը, հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի նախագահը նախ կլինի Չիլիում, այնուհետև կմեկնի Պերու և Էկվադոր: