Ադրբեջանում պաշտոնատար անձինք են աշխատանքից հեռացվել
Ադրբեջանում պաշտոնատար անձինք են աշխատանքից հեռացվել: Դա տեղի է ունեցել հուլիսին Շիրվանում գտնվող ռազմական գործարանում որոտացած պայթյունի հետեւանքով: Աշխատանքից հեռացվել են «Արազ» գործարանի գլխավոր ինժեները, անվտանգության ծառայության պետը, «Ուֆուգ» ծրագրային ապահովման գլխավոր ինժեները, որի կազմում է «Արազ» գործարանը : Համապատասխան հրամանը ստորագրել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը: Նշենք, որ պայթյունի հետեւանքով 2 մարդ էր զոհվել, որի փաստով քրեական գործ էր հարուցվել:
