Սպիտակ տունը՝ ռուս հաքերների դեմ
Սպիտակ տունը հայտարարում է, թե փորձում է իրավական գործընթաց սկսել ռուսաստանցի հաքերների դեմ, մինչ մի խումբ կոնգրեսականներ կոչ են անում նախագահ Բարաք Օբամային այս հարցով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել: Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ամերիկյան համակարգչային ցանցերի դեմ հարձակումները իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
