Երեկ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժած Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի կին Գոհար Գալստյանը, այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք շատ վախեցած վիճակում են:
Այժմ ոստիկանությունը հսկում է իրենց տան շրջակայքը, որպեսզի ոչ ոք չահաբեկի իրենց:
Ինչպես ասաց՝ իր ամուսինն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդին՝ Ստեփան Աբգարյանը մեքենայով դուրս էին եկել փնտրելու ավագանու անդամ Կիրակոս Բաժակյանին եւ Արթուր Թումանյանի նախընտրական շտաբի անդամ Լիդային, քամի որ նրանց առեւանգել էին։
Նշենք, որ Կիրակոս Բաժակյանը մինչ այժմ չի հայտնաբերվել։
Գոհար Գալստյանը տեղեկացրեց նաև, որ այժմ հսկվում է նաև Արթուր Թումանյանի շտաբը, որի դիմաց տեսախցիկ են տեղադրել, Նիվա մակնիշի մեքենա է մշտապես կանգնած ու հետեւում է շտաբի անցուդարձին․«Թող սուտ լուրեր չտարածեն ու իրենց անմեղ չձեւացնեն։ Գեներալ Մանվելի տղերքը՝ Կարենն ու Արմանը ու նրա հետի մարդիկ, որ ընկել են Արթուրենց հետեւից, Արթուրն ու Ստեփանը փորձել են փախչել, բայց տեղ չի եղել, տուպիկ է եղել, ու դրանք քսան հոգով հարձակվել են երկու հոգու վրա ու ծեծել»։
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ երեկ Էջմիածնում կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի մեջից, որի մեջ գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, որը ևս գտնվել է մեքենայի մեջ:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը