Նախկին քաղաքապետին մերժեցին. ինչ է տեղի ունեցել էջմիածնում

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Երևանից Էջմիածին ընթանալիս հարձակման է ենթարկվել: Մեզ հետ զրույցում Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը հայտնեց, որ պահանջ է ներկայացրել, որպեսզի չեղյալ հայտարարվի վաղը Էջմիածին քաղաքում կայանալիք ընտրությունները: Ինչպես ասաց՝ գնացել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ ներկայացրել դիմումը: Սակայն նրա այս դիմում -պահանջը չի ընդունվել և սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունները չեն հետաձգվի։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հերմինե Հարությունյանի խոսքով նման որոշում չի կայացվել,քանի որ օրենսդրորեն նման բան նախատեսված չէ։ Այնուհետև Հրաչիկ Աբգարյանը հերքեց իր եղբորորդու մասին վատ լուրերը, նշելով. «Ինչպե՞ս  կարող են էդ մարդիկ կրակոց անեն, էդ մարդիկ կյանքում զենքի հետ վարվելու ձևը չեն իմացել: Իմ եղբոր տղան էնքան պրիլիչնի տղա է, որ նման բան չի կարող լինել»: Հիշեցնենք, որ Վազ 2106 մակնիշի 01 ՏՍ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Զվարթնոց թաղամասի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որից հետո «06»-ի միջից կրակոցներ են արձակել Lexus մակնիշի 01 DD 045 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի։ Կ. Գրիգորյանի հետ այդ պահին եղել է Toyota Camry մակնիշի 10 RO 045 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակիչ, 36-ամյա Կարեն Արմենակյանը ուղևոր՝ Արշալույս գյուղի բնակիչ, 24-ամյա Արամ Գրիգորյանի հետ հետապնդել են «06»-ին։ Արդեն Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի սկզբնամասում «06»-ի միջից դուրս է եկել Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը և իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո նրանց է մոտեցել Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 39-ամյա Արսեն Կարապետյանը, ով կարողացել է կրակողի ձեռքից խլել ատրճանակը, որը լիցքավորված է եղել 2 փամփուշտով։ Ա. Կարապետյանն աշխատում է Էջմիածնի քաղաքապետի օգնական, իսկ Կ. Արմենակյանը Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես վարորդ, իսկ Ա. Գրիգորյանը՝ Էջմիածնի քաղաքապետարանում՝ բարեկարգում տնտեսության տեղամասի պետ։ Հետապնդման հետևանքով Կամոյի փողոցում նաև մեքենաները բախվել են միմյանց, իսկ վնասազերծելու ժամանակ 47-ամյա Արթուր Հայրապետի Թումանյանը և Էջմածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորոդին՝ Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 35-ամյա Ստեփան Սիմոնի Աբգարյանը «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am