Պուտինն ում օգտին է քվեարկելու. արդեն կողմնորոշվել է
Այսօր լռության օր է, եւ ես վաղուց եմ կողմնորոշվել, երբ ստեղծում էի հայտնի քաղաքական կառույցը:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախագահը կոչ է արել ընտրություններից առաջ՝ վերջին օրը, չզբաղվել քարոզչությամբ: Պուտինը հայտարարել է, որ Պետդումայի ընտրությունների ընտրարշավի ընթացքում լցոնումների եւ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի փորձեր են ձեռնարկվում: Հիշեցնենք, որ Պետդումայի ընտրությունները խառը ընտրակարգով կանցկացվեն սեպտեմբերի 18-ին. 225 պատգամավորներ կընտրվեն կուսակցական ցուցակներով, 225՝ միամանդատ ընտրատարածքներում: Նույն օրը երկրի 39 շրջաններում տեղի կունենան օրենսդիր ժողովների ընտրությունները, իսկ յոթ սուբյեկտներում կանցկացվեն բարձրագույն պաշտոնների ղեկավարների ուղիղ ընտրությունները:
