Ռուսաստանն ամբողջությամբ կատարում է Սիրիայի հարցով իր պարտավորությունները. Պուտին
Ռուսաստանն ամբողջությամբ կատարում է Սիրիայի հարցով իր պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները: Ավելին, մենք պայմանավորվածության ենք հասել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու կառավարության հետ: Սիրիական զորքերը նույնպես կատարում են այդ պայմանավորվածությունները»,-լրագրողներին ասել է Պուտինը:
