2 թուրք զինվոր է սպանվել
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Աղաչդիբի գյուղի մոտակայքում թուրքական զինուժի կողմից նոր զոհեր են գրանցվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական haberler.com լրատվականը: Սեպտեմբերի 17-ի առավոտյան PKK- ականների եւ թուրք զինվորների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով 2 թուրք զինվոր սպանվել է, 4-ը` վիրավորվել: Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել է, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր:
