Աշխարհի առաջնություն. 2 հայ ըմբիշներ կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար

Թբիլիսիում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջիին օրը Հայաստանն ուներ 4 ներկայացուցիչ, որոնցից երկուսը՝ Գեղամ Գալստյանը (69 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (85 կգ) կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ: 42 կգ քաշային Առաքել Մովսեսյանը մեկնարկային գոտեմարտում 12:2 հաշվով հաղթեց ղազախ Մադիյար Օրալին, սակայն քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով պարտվեց ամերիկացի Կուրտ Մք Հենրիին, որը հասավ մինչեւ եզրափակիչ: Մովսեսյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն առաջին սփոփիչ գոտեմարտում 10:12 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշին եւ լքեց պայքարը: 58 կգ քաշային Վազգեն Թեւանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 8:2 հաշվով ուժեղ գտնվեց հույն Պանագիոտիս Յոակեդիմիսից: 1/8 եզրափակիչում Թեւանյանը 3:2 հաշվով հաղթեց ղազախ Ադիլ Օսպանովին, բայց հաջորդ փուլում 4:7 հաշվով պարտվեց իրանցի Ազիմ Մաղսուդիին, որը նվաճեց նաեւ եզրափակիչի ուղեգիր: Հայ ըմբիշը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, բայց առաջին սփոփիչ գոտեմարտում 0:10 հաշվով պարտվեց ռուս Վադիմ Բիկոեւին եւ դուրս մնաց պայքարից: 69 կգ քաշային Գեղամ Գալստյանը 1/8 եզրափակիչում 3:2 հաշվով հաղթեց լեհ Մարեկ Սադովսկուն, իսկ հաջորդ գոտեմարտում 3:7 հաշվով պարտվեց իրանցի Սաջադ Ղոլամիին: Իրանցին տարավ եւս մեկ հաղթանակ եւ դուրս եկավ եզրափակիչ, իսկ Գեղամ Գալստյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար: Միակ սփոփիչ գոտեմարտում նա 4:2 հաշվով հաղթեց հնդիկ ըմբիշին, իսկ երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալը կվիճարկի ամերիկացի Աարոն Քարի հետ: 85 կգ քաշային Մհեր Մարկոսյանը մեկնարկեց ադրբեջանցի Ահլիման Գուլիեւի նկատմամբ հաղթանակով (2:2), իսկ քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով պարտվեց թուրք Նաիլ Սեյարին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Մհեր Մարկոսյանը սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթեց կանադացի Ջեֆրի Լիին, իսկ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ռուսաստանցի Ալիկ Շեբզուկովի հետ: Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Թբիլիսիում նվաճել էր 3 բրոնզե մեդալ: Երրորդ տեղն էին գրավել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 69 կգ քաշային Մալխաս Ամոյանը եւ 85 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am