Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը նոյեմբերի 17-ից կբարձրանա մեծ էկրան:
Այն կցուցադրվի Երևանի երեք կինոթատրոններում ՝ «Մոսկվա», «Կինոպարկ», «Սինեմասթար»: «Երևանյան ցուցադրությունից հետո նախատեսված է ֆիլմը ներկայացնել նաև Հայաստանի մարզերում և Արցախում»,- հաղորդում է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:
«Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան կայացել է հուլիսի 17-ին հեղինակավոր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Ռեժիսորը հավատում է, որ երիտասարդությունը և վաղվա օրով մտահոգված մարդիկ, ովքեր ուզում են ապրել և արարել Հայաստանում, կգան դիտելու ֆիլմը: «Կինոնկարի ասելիքը և գաղափարը մտածող, մաքառող մարդու համար է. դյուրամարս ֆիլմերի սիրահարները դժվար կընկալեն այն»,-ասաց ռեժիսորը:
Ֆիլմում ընդգրկված են հանրության սերը վայելող բազմաթիվ հետաքրքիր դերասաններ՝ Ալեքսանդր Խաչատրյանը, Սոս Ջանիբեկյանը, Հոմայուն Էրշադին, Սանդրա Դաուկսայտե Պետրուլենեն և այլք:
Ռեժիսորի խոսքով՝ հայկական ֆիլմերի համար պատասխանատու է և՛ հանդիսատեսը, և՛ռեժիսորը, և՛ մամուլը: «Եթե 20 տարի հետո մենք ունենանք այն կինեմատոգրաֆը, որն ունենք այսօր, ուրեմն մեղավոր ենք բոլորս: Ստեղծագործող մարդը պետք է որակյալ կինո նկարի՝ լավ ձայն, հնչողություն, լավ պատկեր, լավ սցենար, որպեսզի հանդիսատեսը խաբված չզգա իրեն: Անհրաժեշտ է վերականգնել հանդիսատեսի հավատը կինոյի նկատմամբ»,-ընդգծեց Ավետիսյանը:
Ֆիլմի երաժշտության հեղինակը ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն է:
Artsakhpress.am
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը