ԱՄՆ-ն թաքցնում է. ՌԴ ԱԳՆ
«Վաշինգտոնը չի մտածում սիրիացի խաղաղ բնակիչների անվտանգության մասին, երբ հրաժարվում է հրապարակել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով ձեռք բերված հրադադարի մասին համաձայնության մանրամասները: Անվտանգության նկատառումներ՝ ո՞մ անվտանգության նկատառումները։ Սիրիական բանակի՞, իհարկե, ո՛չ։ Ասադիո ւ նրա կառավարությա՞ն, առավել ևս։ Այդ փաստաթղթերը հենց ուղղված են նրանց անվտանգությանը, իսկ դրանց հրապարակումը կդառնա երաշխիք«.-Facebook-ի իր էջում կարծքի է հայտնել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,հաղորդում է gazeta.ru-ն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն թաքցնում է այդ փաստաթղթերը՝ ի շահ «չափավոր» ընդդիմության, ինչպես նաև այն զինված պմբավորումների, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, դեռևս ահաբեկչական չեն կարող կոչվել։
