ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն համագործակցի. Օբամա
Reuters-ը փոխանցում է,որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խորին ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ սիրիական կառավարությունը արգելափակում է բնակչությանն ուղղված մարդասիրական օգնության տրամադրումը՝ չնայած տարածաշրջանում Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնություններից հետո բռնության մակարդակի նվազեցմանը: Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի աջակցում Ռուսաստանի հետ հետագա համաձայնությունները մինչ տարածաշրջանում չնկատվի բռնության նվազեցում և մշտական մարդասիրական օգնության տրամադրում:
